Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ն լիովին դադարեցրել Է ուկրաինական բեռնատար փոխադրամիջոցների տարանցումը

ՌԴ-ն լիովին դադարեցրել Է ուկրաինական բեռնատար փոխադրամիջոցների տարանցումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փետրվարի 16-ից դադարեցնում Է իր տարածքով Ուկրաինայում գրանցված բեռնատար փոխադրամիջոցների տարանցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը: 

«Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան բեռնատար փոխադրամիջոցների երթեւեկության արգելափակման առնչությամբ 2016 թվականի փետրվարի 16-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից ՌԴ-ի տարածքում լիովին դադարեցվում Է ուկրաինական բեռնատար փոխադրամիջոցների երթեւեկությունը, որոնք բեռների տարանցիկ փոխադրումներ են իրականացնում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ղազախստանի տարածք բեռների առաքումը՝ ՌԴ-ի նախագահի այս տարվա հունվարի 1-ի հրամանագրին համապատասխան, կշարունակվի, բայց այլ պետությունների փոխադրողներով, ընդգծել են տրանսպորտի նախարարությունում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ այժմ «Ռոստրանսնադզորի» մարմինների կողմից ՌԴ-ի տարածքում դադարեցված Է 324 ուկրաինական բեռնատար փոխադրամիջոցների երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am