Արցախ

Մրցույթ` Եվրոպայի հայ համայնքի կյանքն արտացոլող լուսանկարների համար

2 րոպեի ընթերցում

Մրցույթ` Եվրոպայի հայ համայնքի կյանքն արտացոլող լուսանկարների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում ապրող հայերի, հրեաների, գնչուների և ասորիների կյանքը ներկայացնող լուսանկարները կարող են մասնակցել մրցույթի: Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի, «Պիրեն Ամենցա» և Հրեա ուսանողների եվրոպական միության նախաձեռնությամբ անցկացվող մրցույթն իրականացվում է «Սփյուռքների Եվրոպա» ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթի նպատակն է օգնել Եվրոպայի սփյուռքներին տեղ գրավել քարտեզի վրա: Սփյուռքները ճանաչելի են ոչ միայն իրենց գծած սահմաններով, այլև եվրոպական երկրների հասարակությունների կյանքում իրենց ունեցած ներդրումներով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել «A Europe of Diasporas» ֆեյսբուքյան էջին, կայքում վերբեռնել նկարը, որը վերաբերում է հայերին, հրեաներին, գնչուներին կամ ասորիներին: Լուսանկարներում պետք է արտացոլված լինեն ինչ-որ վայրեր, անձինք կամ գործողություններ: Պետք է նաև անվանում տալ նկարին, նշել վայրը և ամփոփ ներկայացնել պատմությունը:

Հաղթողները կստանան հնարավորություն շահելու GoPro տեսախցիկ և մասնակցելու Եվրոպական խորհրդարանում անցկացվող ցուցահանդեսի: Մրցույթին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի անձինք` անկախ բնակության վայրից: Դիմելու վերջնաժամկետը 2016-ի մարտի 31-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում