Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պակիստանում գերի են բռնել «Ալ Քաիդա»-ի երեք պարագլուխների եւ 97 զինյալների

Պակիստանում գերի են բռնել «Ալ Քաիդա»-ի երեք պարագլուխների եւ 97 զինյալների

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի զինծառայողները գերի են բռնել «Ալ Քաիդա» եւ «Լաշքար Է ջանգվի» ահաբեկչական խմբավորումների 97 զինյալների, այդ թվում՝ երեք պարագլուխների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:

Ըստ գործակալության տվյալների՝ գերյալները մասնակցել են ավիաբազաների, օդանավակայանների եւ ոստիկանական օբյեկտների վրա կատարված բազմաթիվ հարձակումների: Բացի այդ, ձերբակալվածներից մի քանիսը, այդ թվում՝ զինյալների պարագլուխներից մեկը, մտադրվել Էին կազմակերպել իսլամիստ Օմար Շեյխի փախուստը Հայդարաբադ քաղաքի կենտրոնական բանտից: 2002 թվականին նա առեւանգել եւ գլխատել Էր «Ուոլ սթրիթ ջոռնել» ամերիկյան թերթի թղթակից Դենիել Պեռլին: Գործակալության տվյալներով՝ փախուստի պլանն արդեն գտնվում Էր ավարտական փուլում:    

Կարաչի մեգապոլիսը (Սինդի նահանգի վարչական կենտրոնը) արդեն վաղուց Է համարվում Պակիստանի «քրեական մայրաքաղաքը»: Այստեղ գործում են մեծ թվով հանցավոր խմբավորումներ, ինչպես նաեւ տեղական մի շարք կրոնական եւ քաղաքական կուսակցությունների ու շարժումների զինյալներ, որոնք մշտապես մասնակցում են ազդեցության ոլորտների վերաբաժանումներին:  

Բացի այդ, Կարաչին հաճախ Է դառնում արյունալի ահաբեկչական գործողությունների վայր, որոնք կազմակերպվում են պակիստանցի թալիբների «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժման ծայրահեղականների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am