Արցախ

Գալուստ Սահակյանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

1 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 11-ին ժամանել է Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր:

Հյուրերին Շուշիի մատույցներում դիմավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Աշխատանքային այցի ծրագրի մեկնարկին ՀՀ Ազգային ժողովի նախագահը եւ պատվիրակությունը Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ տեղի է ունեցել ծաղկեպսակադրման արարողություն: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել նաեւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին:

Օրվա երկրորդ կեսին նախատեսվում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր եւ բարձրագույն իշխանությունների հետ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում