Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 04.02.2016

Սպասվող լրահոս. 04.02.2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում են իրազեկման միջոցառումներ, հանդիպումներ` մասնագետների հետ: Հիվանդացության խնդիրների, բուժման նոր մոտեցումների, այլ երկրների առաջատար կլինիկաների հետ համագործակցության մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին կխոսեն «Նաիրի» բժշկական կենտրոնի  ուռուցքաբանութան բաժանմունքի ղեկավար, Լևոն Բադալյանը և բաժանմունքի հիմնադիր, ռեանիմատոլոգ Գևորգ Ապկարյանը:   

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում կանցկացվի «Երբեք մի հանձնվիր» հանրային իրազեկման արշավ՝ նվիրված կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին: Հանրամատչելի զեկույցներով հանդես կգան Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետներ՝ բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանը և բժիշկ-գինեկոլոգ Մարինե Հակոբյանը: Միջոցառման շրջանակում կիրականացվի նաև դրամահավաք:

Փետրվարի 4-ին կառավարության հերթական նիստն է: Գործադիրի օրակարգում երկու տասնյակից ավելի հարց է ընդգրկված` տարբեր ոլորտներին վերաբերող: Մասնավորապես, կառավարության նիստում գործադիրի հաստատմանը կներկայացվի առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը: Օրակարգային մեկ այլ հարցով էլ առաջարկվելու է Մանկավարժական համալսարանին տալ հիմնադրամի կարգավիճակ:

Տարածաշրջանային թեմաներին պատրաստվում է անդրադառնալ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա իր դիտարկումներն է ներկայացնելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հնարավոր զարգացումների վերաբերյալ: Ինչպես նաև կխոսի խորհրդարանում քննարկվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններից։ Տարածշրջանային թեման շարունակելով` թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ կանդրադառնա  Թուրքիա-Ռուսաստան լարված հարաբերություններին:

Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, պատրաստվում է ներկայացնել որոշ մանրամասներ որդու սպանության վերաբերյալ: Մասնավորապես, թե ինչն է պատճառը, որ սպանությունից 7 տարի անց գործը տեղից չի շարժվում:

Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանի աշխատանքային շուկայում: Վերջին տվյալների համաձայն՝ նվազե՞լ, թե՞ ավելացել են աշխատանքի ռեսուրսները: ՀՀ ԱՎԾ աշխատակազմի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը կներկայացնի 2015թվականի արդյունքները:  

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]