Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հանցախմբի գործով Հանրային հեռուստաընկերության կալանավորված աշխատակիցն ազատ է արձակվել

Հանցախմբի գործով Հանրային հեռուստաընկերության կալանավորված աշխատակիցն ազատ է 
արձակվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշում 2015 թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանը հունվարի 25-ին ազատ է արձակվել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը: «Արման Հայրապետյանի նկատմամբ կալանքը չի երկարաձգվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց փաստաբան Միքայելյանը:

Հայրապետյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում` որպես արբանյակային հեռարձակման թողարկիչ:

Հունվարի 25-ին ազատ են արձակվել նաև նույն գործով կալանավորված Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները:

2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am