1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատի մարզի 78 դպրոցները տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգով

Արարատի մարզի 78 դպրոցները տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգով

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի 78 դպրոցները տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգով, իսկ 29 դպրոցներում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով: Ջեռուցման տարեշրջանը դպրոցներում կսկսվի նոյեմբերի 15-ից, իսկ բարձր լեռնային գոտիներում` կապված եղանակային տատանումներից` հնարավոր է քիչ ավելի շուտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ տարեցտարի մարզում ավելանում են լոկալ ջեռուցման համակարգով տաքացվող դպրոցները, ինչն ազդում է երեխաների հաճախումների վրա: «Ուսման որակի եւ հաճախումների վրա է ազդում նաեւ տրվող դպրոցական սնունդը, որը շատ դրական արձագանք ունեցավ ծնողներ եւ աշակերտների շրջանում»,-ընդգծեց բաժնի պետը: Մարզի դպրոցների 80 տոկոսում մատուցվում է տաք, իսկ 20 տոկոսում` ժամանակավորապես չոր սնունդ, մինչեւ որ վերջնականապես կարգի բերվեն ճաշարանները: Դպրոցներին տրամադրվել են նաեւ համապատսախան սարքավորումներ` սառնարաններ, գազօջախներ, կաթսաներ, սպասք:

Ըստ ՀՀ կրթության եւ գիտության կողմից սահմանաված գրաֆիկի, Արարատի մարզի դպրոցների 3766 առաջին դասարանցիների համար այսօրվանից մեկնարկեցին աշնանային արձակուրդները եւ կտեւեն մինչեւ նոյեմբերի 1-ը ներառյալ: Մնացյալ աշակերտների համար արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 26-ից: Մկրտչյանն ասաց, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս աշակերտները տարվա ավարտին կունենան ձմեռային արձակուրդ, եւ սպասվում է եւս մեկը` մարտին:

Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզի դպրոցներում սովորում է 31 հազար 457 աշակերտ, որոնցից 2477-ն իններորդ դասարանցիներ են: Արարատի մարզի մարզպետարանի ենթակայությամբ դպրոցների 12-րդ դասարանցիների թիվը 1665 է:

Մարզային ենթակայության 107 դպրոցներում կա 4418 աշխատող, որոնցից  2623-ը ուսուցիչներ են, 275-ը` մանկավարժական հաստիքով աշխատողներ, մյուսները` վարչական եւ օժանդակ աշխատակիցներ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]