Արաբական կոալիցիան Եմենում սխալմամբ հարվածել է դաշնակիցներին
12:04, 18 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի ռազմաօդային ուժերը, որոնք պայքարում են Եմենի գործող նախագահի կողմից, սխալմամբ հարվածել են դաշնակիցներին` սպանելով նվազագույնը 20 մարդու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է BBC-ն:
Պատահարը տեղի է ունեցել Լահջ եւ Թաիզ շրջանների սահմանին:
Ինչպես Associated Press-ին տեղեկացրել է կառավարական հատուկ ծառայությունների աղբյուրը, օդաչուները համոզված են եղել, որ հարվածում են հուսիթ ապստամբներին:
Նա հավելել է, որ դրա հետ մեկտեղ եւս մեկ հարված է հասցրել, որի արդյունքում սպանվել է 13 շիա ապստամբ:
Շիա ապստամբները պայքարում են արտաքսված նախագահ Աբդ Ռաբու Մանսուրա Ալ Հադիի իշխանության դեմ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում