Life

Դերասան Հերի Օլդմանն ամուսնալուծվել Է չորրորդ անգամ

1 րոպեի ընթերցում

Դերասան Հերի Օլդմանն ամուսնալուծվել Է չորրորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի դատարանը վճիռ Է կայացրել բրիտանացի դերասան Հերի Օլդմանի ամուսնալուծության գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:

Դատարանի որոշմամբ՝ Օլդմանը երգչուհի Ալեքսանդրա Էդենբորոյին կվճարի 3,3 մլն դոլար: Դերասանը կպահպանի իրավունքը երկու տների եւ մի քանի փոխադրամիջոցների նկատմամբ:

Ամուսինները միասին ապրել են վեց տարի եւ ամուսնալուծության դիմում են ներկայացրել 2015 թվականի հունվարին: Ալեքսանդրա Էդենբորոն Օլդմանի չորրորդ կինն Է: Ավելի վաղ նա ամուսնացած Է եղել դերասանուհիներ Լեսլի Մենվիլի եւ Ումա Թուրմանի հետ: Լուսանկարչուհի Դոնյե Ֆիորենտինոյի հետ նրա նախորդ ամուսնությունը լուծարվել Է 2001 թվականին:

Բրիտանացի դերասան Հերի Օլդմանը 57 տարեկան Է: Նա նկարահանվել Է տասնյակ կինոժապավեններում, այդ թվում՝ Բեթմենի մասին ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի եռերգությունում: 2012 թվականին դերասանը «Օսկար» մրցանակի Է ներկայացվել «Լրտե՛ս, դուրս կորիր» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում