Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Դեսպան Թումանյանն Թեհրանում քննարկել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակմանը ՀՀ աջակցության հարցը

Դեսպան Թումանյանն Թեհրանում քննարկել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի 
նախագծի մշակմանը ՀՀ աջակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձել է երկկողմ առևտրի և ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, փոխադարձ ներդրումների աջակցման և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ մի շարք հարցերի:

Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակման ընթացքում Հայաստանի գործնական աջակցության հարցը:

Նախարար Նեմաթզադեն նշել է, որ ողջունում և աջակցում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականցմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am