Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանում անհետացել է ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի աշխատակիցը

Ադրբեջանում անհետացել է ընդդիմադիր  Meydan TV հեռուստաալիքի աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ինտերնետային Meydan TV` միակ անկախ հեռուստաալիքի աշխատակից Շիրին Աբբասովը սեպտեմբերի 16-ին Բաքվում անհետացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հեռուստաալիքի կայքը, ժամը 15-ին Աբբասովը գնացել է համալսարան պարապմունքների եւ չի վերադարձել: Նրա հեռախոսն անջատված է, եւ նա կապի դուրս չի եկել հարազատների ու գործընկերների հետ:

Ենթադրվում է, որ Աբբասովը, հնարավոր է, առեւանգվել է, ինչպես նույն օրը խանութ գնումների գնալու ճանապարհին ՆԳՆ կազմակերպված հանցագործության պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն առեւանգել էին հեռուստաալիքի լրագրող Այթաջ Ահմեդովային եւ 5 ժամ հարցաքննելուց, ահաբեկելուց ու ընդդիմադիր աշխատանքը դադարեցնելու, իշխանություններին քննադատելու, հեռուստաալիքի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին համոզելուց հետո բաց թողել:

Չի բացառվում, որ Շիրին Աբբասովը եւս գտնվում է այդ վարչությունում: Ռեպորտյորը ակտիվ է եղել իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսերի, ինչպես նաեւ լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատական գործընթացների լուսաբանման ժամանակ:  Աբբասովին հաջողվել էր հազվագյուտ կադրեր տեսանկարել եւ ոստիկանությունը տառացիորեն հետեւից էր ընկել` ձգտելով պատժել:

Մի քանի օր առաջ Meydan TV-ի աշխատակիցները հարցաքննվել էին Ադրբեջանի գլխավոր դատախազությունում:

Meydan TV հեռուստաալիքը, որի խմբագիրը վտարանդի ակտիվիստ Էմին Միլլին է, հեռարձակվում է Եվրոպայում: 2014 թվականի վերջին փակվել է Բաքվում հեռուստաալիքի գրասենյակը: Ադրբեջանում Meydan TV հեռուստաալիքի հետ լրագրողներն ու օպերատորները համագործակցում են ոչ պաշտոնական հիմունքներով: Մեկ ամիս առաջ նրա հարազատները բերման էին ենթարկվել ՆԳՆ հիշյալ վարչություն, որտեղ նրանց փորձել էին համոզել հրաժարվել Էմինից` դրանով փորձելով ազդել վերջինիս վրա, որպեսզի դադարեցնի Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am