Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը

Կառավարությունը շարունակելու է  սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարունակելու է բնակչության և ՓՄՁ-ների համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե կառավարությունը գումար չունի սուբսիդավորելու համար: Կառավարությունը գումար ունի եւ սուբսիդավորելու է: Մենք պայմանավորվել ենք, որ անելու ենք և անում ենք դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը: 

Անդրադառնալով Վանաձորի «Քիմպրոմ»-ի հետ կապված խնդիրներին՝ նա ընդգծեց, որ այդ  հարցով զբաղվում են Լոռու մարզպետարանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ դա մասնավոր ընկերություն է և սեփականատերը պետք է լուծում տա խնդրին:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու   միջին  բիզնեսի ներկայացուցիչներին կառավարությունը  սուբսիդավորում կհատկացնի մինչև   Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող խորհրդատվական   աշխատանքների  ավարտըԱյդ մասին օգոստոսի 31-ին կառավարության նիստից հետո   լրագրողների հետ զրույցում  նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների   նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի   համար կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցի կիսով    չափ՝ 250 կՎտ ժամի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am