Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գազը ՌԴ ռուբլով գնելը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. ՀՀ վարչապետ

Գազը ՌԴ ռուբլով գնելը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարզաբանել է ԵԱՏՄ երկրների միջև ռազմավարական ապրանքների առևտրուրը ռուբլով իրականացնելու իր առաջարկը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր առաջարկը վերաբերել է էներգակիրներին: «Իմ առաջարկը, մասնավորապես, էներգակիրներին է վերաբերել, որպեսզի, օրինակ, մենք գազը գնենք ռուբլով: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները կքննարկեն այդ հարցը: Այն այդքան արագ լուծելի չէ, սակայն կարևորն այն է, որ մենք արդեն այդ հարցն ընդգրկել ենք օրակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Հարցին, թե ինչն է եղել նման հարց բարձրացնելու պատճառը, ՀՀ վարչապետը պարզաբանեց, որ փոխարժեքի տատանումները որոշակի խնդիրներ են առաջացնում, ուստի, ճիշտ կլինի, որ Հայաստանը գազի համար ՌԴ-ին ռուբլով վճարի: «Ես կարծում եմ, որ դա դրական առաջարկ է և դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա»,- շեշտեց վարչապետը:

Դիտարկմանը, թե այդ տարբերակը կարող է ՌԴ-ի համար ձեռնտու չլինել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, և գազի դիմաց ՌԴ-ին ռուբլով վճարելը Հայաստանի տնտեսության համար ձեռնտու կլինի:

Նա ընդգծեց, որ դեռևս ռուսական կողմից որևէ արձագանք չկա՝ հստակեցնելով, որ եղել է ընդամենը առաջարկ, որպեսզի այդ հարցն ընդգրկվի աշխատանքային խմբերի օրակարգում և քննարկվի:

Սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ելույթ ունենալով Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում, ՀՀ վարչապետը հայտնել Է, որ Հայաստանը պաշտպանում Է այն փաստաթղթերի նախագծերի ընդունումը, որոնք փոխգործակցության տարբեր ոլորտներ են ներառում ԵԱՏՄ-ում: «Մենք  ամբողջությամբ աջակցում ենք արդյունաբերական համագործակցության խորացման   ընդլայնմանն ուղղված քայլերինՄեր պետություններն արդյունավետ  համագործակցության   ներուժ ունեն»,- ասել Է նա:

Հովիկ Աբրահամյանը պաշտպանել Է ֆինանսական շուկայի կարգավորման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: «ԵԱՏՄ-ին անհրաժեշտ Է ազգային արժույթներով  փոխհաշվարկների ինտենսիվացման եւ   դոլարիզացիայի կրճատման միջոցներ ձեռնարկելՆաեւ այժմեական Է փորձի փոխանակումը   համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու հարցերի շուրջԱյդհամատեքստում կարեւոր Է ԵԱՏՄ-ի երկրների միջեւ ռազմավարական  ապրանքների  փոխադարձ  առեւտուրը ռուբլու հիման վրաառանց դոլարի հետ փոխկապակցման,  իրականացնելու գաղափարը»,- ասել Է Հայաստանի կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am