Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանը կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք չցուցաբերող 18 երկրների ցանկում է

Հայաստանը կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք չցուցաբերող 18 երկրների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հայտնվել է այն 18 երկրների ցանկում, որոնց օրենսդրության մեջ կանանց նկատմամբ խտրականության դրույթներ  չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Համաշխարհային բանկի` կանանց, բիզնեսի և օրենքի հարցերով զեկույցում (Women, Business and the Law 2016)

Համաշխարհային բանկը հետազոտություն է անցկացրել 173 երկրներում, որոնցից միայն 18-ն իրենց օրենսդրության մեջ չունեն կանանց նկատմամբ խտրականություն ենթադրող դրույթ: Հայաստանի հետ նույն ցանկում հայտնվել են նաև Կանադան, Էստոնիան, Հունգարիան, Կոսովոն, Մալթան, Մեքսիկան, Հոլանդիան, Նամիբիան, Նոր Զելանդիան, Պերուն, Պուերտո Ռիկոն, Սերբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան և Թայվանը:

Համաշխարհային բանկի տվյալներով`  երկրների մեծ մասում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվում է հիմնականում աշխատանքային օրենսդրության մեջ: Ինչպես նշվում է զեկույցում, 18 այլ երկրներում` Բահրեյնում, Բոլիվիայում, Կամերունում, Չադում, Կոնգոյում, Գաբոնում, Գվինեայում, Իրանում, Հորդանանում, Քուվեյթում, Մավրիտանիայում, Նիգերում, Քաթարում, Սուդանում, Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եմենում, ամուսնացած կանայք չեն կարող աշխատանքի տեղավորվել առանց իրենց ամուսինների թույլտվության:

Զեկույցը կազմվել է ըստ զբաղվածության և գործարարության ոլորտներում  կանանց իրավունքների մակարդակի տվյալաների, այդ թվում` կարո՞ղ են կանայք զբաղվել իրենց ուզած աշխատանքով, վարկերը հասանելի՞ են նրանց համար, սահմանափակվում են նրանց իրավունքները աշխատատեղ և բնակության վայր ընտրելու հարցում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am