Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

flydubai-ի զեղչերը մեկնարկում են.#flydubaiSale

flydubai-ի զեղչերը մեկնարկում են.#flydubaiSale

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Flydubai ավիաընկերությունը սեպտեմբերի 9-ին հայտարարել է ցանցային զեղչ` հաճախորդներին առաջարկելով Դուբայ և մի շարք այլ ուղղություններով բիզնես և էկոնոմ-կարգի տոմսեր` 30% զեղչով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին flydubai ավիաընկերության երևանյան գրասենյակից, զեղչը տարածվում է բոլոր այնտոմսերի վրա, որոնք կամրագրվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը` 2015թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհորդելու համար:

Boeing 737-800 Next-Generation 49-ը ժամանակակից ինքնաթիռներից բաղկացած իր շարժակազմով flydubai-ն իրականացնում է շաբաթական 1600 չվերթ` ավելի քան 90 ուղղություններով աշխարհի 45 երկրներում: Ավիաընկերության ընդարձակ թռիչքային ցանցն ընդգրկում է Պարսից ծոցի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Հնդկաստանի բազմաթիվ երկրներ:

Դուբայը` որպես արագ զարգացող գլոբալ ինդուստրիալ երկիր, որ գտնվում է արևելքի ու արևմուտքի խաչմերուկում, միմյանց է կապում տարբեր ծագում և մշակույթ ունեցող մարդկանց: Արաբական անապատով սփռված  այս կոսմոպոլիտ օազիսը զարմացնում ու հիացնում է իր ֆուտուրիստական քաղաքային բնապատկերներով: Սկսած առևտրի կենտրոններից և փակ լեռնադահուկային համալիրներից մինչև սաֆարին անապատում և աշխարհի ամենաբարձր շենքը, Դուբայն առաջարկում է բազմաթիվ տեսարժան վայրեր և զվարճալիքներ ինչպես ընտանիքների համար, այնպես էլ առավել հետաքրքրասեր ճանապարհորդների համար:

flydubai-ի նպատակն է ապահովել իր հաճախորդներին լավագույն ճամփորդական փորձով՝ առաջարկելով նրանց մատուցվող ծառայությունների ճկուն համակարգ: flydubai բիզնես-կարգն ուղևորներին ճամփորդության ընթացքում ապահովում է առավելագույն հարմարավետությամբ և անհատական սպասարկմամբ, մինչդեռ առավել ճանաչված էկոնոմ-կարգն ընձեռում է ավելի շատ և մատչելի ճանապարհորդելու հնարավորություն:

flydubai ավիաընկերությունն իրականացնում է չվերթներ Երևանից դեպի Դուբայ շաբաթական չորս անգամ:

flydubai ավիաընկերություննիր մշտապես ընդլայնվող ցանցով ձգտում է վերացնել ճամփորդելուն խոչընդոտող հնարավոր պատնեշները և բարելավել արդյունավետ միջմշակութային համագործակցություն: 2009թ. իր առաջին չվերթից սկսած` flydubai ավիաընկերությանը հաջողվել է զարգացնել թռիչքային ցանց, որն ընդգրկում է ավելի քան 90 ուղղություն, որից միայն19-ը մեկնարկել են 2015 թվականին, բացել 67 ուղղություն, որոնց հետ նախկինում Դուբայը չի ունեցել ուղիղ օդային կապ կամ որոնք չեն սպասարկվել ԱՄԷ-ից Դուբայի ազգային ավիափոխադրողների կողմից, կազմավորել 49-ը Next-Generation Boeing 737-800 ինքնաթիռներից բաղկացած շարժակազմ, որը 2023 թվականի վերջին կհամալրվի ևս ավելի քան 100 նոր ինքնաթիռներով:

Իր ճկունության և դինամիկության շնորհիվ flydubai ավիաընկերությունն էական ավանդ է ներդնում Դուբայի տնտեսական զարգացման մեջ և նպաստում է Դուբայի Կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը`նախկինում օդային հաղորդակցության պակաս զգացողտարածաշրջաններից լրացուցիչ ուղևորափոխադրումներ իրականացնելով: flydubai ավիաընկերության երևանյան գրասենյակի հասցեն է ք. Երևան, Զաքյան 8, հեռ.` +374 11 331111; +374 94 40 20 65, էլ.փոստ՝  info@flydubai.am



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am