Life

Բարաք Օբաման Ալյասկայում ժողովրդական պար Է կատարել տեղի դպրոցականների հետ

1 րոպեի ընթերցում

Բարաք Օբաման Ալյասկայում ժողովրդական պար Է կատարել տեղի դպրոցականների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ալյասկա կատարած իր եռօրյա այցի վերջին օրը տեղի ժողովրդական պար Է կատարել, հաղորդում Է Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:

Պետության ղեկավարը Դիլինգհեմ քաղաքի դպրոցներից մեկում բեմ Է բարձրացել եւ աշակերտների հետ միասին հանդիսականներին ցույց տվել մի քանի ոչ բարդ շարժումներ:

«Ես փորձ Էի անում»,-հայտարարել Է պետության ղեկավարը:

Ինչպես գրում Է ABC News-ը, Օբաման գովել Է տեղի խոհանոցը, նրան հատկապես դուր Է եկել ձկով պատրաստված ճաշատեսակները: «Դա իսկապես շատ համեղ Էր»,-նշել Է նախագահը: Նա նաեւ հայտնել Է, որ մտադիր Է վերադառնալ Ալյասկա՝ արդեն կնոջ՝ Միշել Օբամայի եւ երկու դուստրերի՝ Մալիայի եւ Սաշայի հետ: Պետության ղեկավարը խոստովանել Է, թե երջանիկ Է, որ գտնվում Է Ալյասկայում:

Լուսանկարը` REUTERS

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում