Իրանի նկատմամբ պատժամիջոցների պահպանումը կբերի միջուկային գործարքի ձախողման. Խամենեի
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանումը կբերի միջուկային գործարքի տապալման, ուստի դրանք պետք Է ամբողջովին հանվեն, այլ ոչ թե կասեցվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:
«Գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն: Դրանք պետք Է հանվեն, այլ ոչ թե կասեցվեն»,- ասել Խամենեին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը կապահովի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկումը: Համաձայնագիրը քննարկվելու Է ԱՄՆ-ի Կոնգրեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում