Տնտեսություն

ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և  զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի: Ինչպես «Արմենպրես»-ին է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոց այցելության ժամանակ պատասխանելով աշակերտուհիներից մեկի հարցին` այս մասին է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«ԵԱՏՄ երկրներում շատ մեծ պահանջարկ են վայելում հայկական գյուղատնտեսական ապրանքները, որը շատ լուրջ և հայտնի բրենդ է ԵԱՏՄ տարածքում: Բացի այդ, Հայաստանը ունի նաև զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ: Ես չեմ հիշում մի մարդու, ով այս երկիրը այցելելուց հետո, չցանկանա ևս մեկ անգամ գալ այստեղ»,- նշել է Վոլինկինը` հավելելով, որ ՀՀ քաղաքացիների համար նաև ավելի է հեշտացվել աշխատանքային միգրացիոն ռեժիմը, ինչը շատ կարևոր է երկրի բյուջեի ավելացման և երկրում պատշաճ կենսամակարդակ ապահովելու տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում