Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար Է նշանակվել Գեորգի Կվիրիկաշվիլին

Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար Է նշանակվել Գեորգի Կվիրիկաշվիլին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար Է նշանակվել Գեորգի Կվիրիկաշվիլին, որը 2012 թվականի հոկտեմբերի 25-ից աշխատում Էր որպես Էկոնոմիկայի նախարար, իսկ 2013 թվականի հուլիսից միաժամանակ նաեւ երկրի կառավարության փոխվարչապետն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա ասել Է, որ «Կվիրիկաշվիլին նշանակվել Է Վրաստանի ԱԳ նախարարության ղեկավար, միաժամանակ նա կպահպանի փոխվարչապետի պաշտոնը»:

Կվիրիկաշվիլին Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում փոխարինել Է Թամար Բերուչաշվիլիին, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2014 թվականի նոյեմբերից: Վարչապետը շնորհակալություն Է հայտնել Բերուչաշվիլիին «ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում ակտիվ աշխատանքի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am