Արցախ

Ի՞նչ կարող են հայերի ուրվականները պատմել միգրացիոն ճգնաժամի մասին. Irish Independent-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

 Ի՞նչ կարող են հայերի ուրվականները պատմել միգրացիոն ճգնաժամի մասին. Irish Independent-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Եվրոպան առերեսվում է գաղթականների մեծ հոսքերի հետ, որ բռնել են գաղթի ճամփան իրենց հայրենիքում գլուխ բարձրացող բռնությունից և հալածանքների պատճառով, օգտակար կլինի հիշել այն ժամանակները, երբ հուսահատ հայերն էին ապաստան փնտրում այստեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման կերպ է սկսում Irish Independent-ը միգրանտների խնդիրներին նվիրված իր հոդվածը:

Թերթը նշում է, որ հայկական համայնքը Ֆրանսիայում և հայաշատ քաղաք Մարսելում ձևավորվել է դեռևս Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից առաջ, սակայն համայնքի անդամների գերակշիռ մասը Ֆրանսիա է գաղթել հենց 1915 թվականի ցեղասպանության ժամանակ:

Մարսելում հայերը հիմնել են իրենց մշակութային կենտրոնը, ութ հայկական եկեղեցի, տաճար և դպրոցներ, ուր ֆրանսահայ երեխաները կարող են սովորել իրենց մայրենի լեզուն, ծանոթանալ մշակույթին և պատմությանը: Իսկ ցեղասպանության ժամանակների հիշողությունը պահպանվել է «1915 թվականի ապրիլի 24» անունը կրող փողոցի և հուշարձանի միջոցով: Այդ փողոցում տեղակայված բիզնեսների անունները հուշում են իրենց հայկական ծագման մասին: Ֆրանսիայի երկրորդ քաղաքի այս թաղամասը հայտնի «Փոքրիկ Հայաստան» անունով:

Հաշվվում է, որ Մարսելում բնակվում են 80 հազար հայ:

Թերթը հայկական համայնքների ինտեգրվածությունը եվրոպական երկրներում լավ օրինակ է համարում Եվրոպայում ժամանակակից միգրացիոն խնդիրների հաղթահարման համատեքստում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում