Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Պողոսյանը կներկայացնի իր նոր ‹‹Նեմեսիս գործողություն›› գիրքը

 Ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Պողոսյանը կներկայացնի իր նոր ‹‹Նեմեսիս գործողություն›› գիրքը

ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի դերասան, գրող եւ ռեժիսոր Էրիկ Պողոսյանը մտադիր է մեծ ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ եւ այդ շրջանակում ներկայացնել իր նոր՝ ‹‹Նեմեսիս գործողություն›› գիրքը:

Ինչպես հաղորդում է ‹‹Արմենպրես››-ը` վկայակոչելով Armenianweekly-ն, դասախոսությունը տեղի կունենա Ուոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցում: Պողոսյանը գիրքը հրատարակել է այս տարվա ապրիլի 19-ին: Գիրքը պատմում է ‹‹Նեմեսիս›› գաղտնի գործողության մասին, որի միջոցով հայ վրիժառուները կարողացան իրենց վրեժը լուծել Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցած Հայերի ցեղասպանությունը ծրագրողներից և իրագործողներից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ