Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանը կարող է կրկնակի ավելացնել գազի մատակարարումը հարևան երկրներ, այդ թվում` Հայաստան

Իրանը կարող է կրկնակի ավելացնել գազի մատակարարումը հարևան երկրներ, այդ թվում` 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը գործարկել է գազի համալիր մշակման կայանք, որը թույլ կտա ավելի քան կրկնակի ավելացնել բնական գազի մատակարարումը Կովկասյան շրջանի և Անատոլիայի երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է PressTV-ն, որի տվյալներով` սա թույլ կտա ավելացնել իրանական գազի արտահանումը այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն` օրեկան 24-ից մինչև 56 միլիոն խորանարդ մետր:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Իրանական ինժեներական ընկերության նավթային արդյունաբերության գծով տեխնիկական տնօրենի հայտարարության համաձայն` գազի համալիր պատրաստման կայանքը թույլ կտա իրանական գազի մուտքն այդ երկրներ հասցնել օրեկան մինչև 60 միլիոն խորանարդ մետր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am