Սորբոնի հայազգի դասախոսն առաջինն է փորձել կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին. The Telegraph
ԵՐԵՎԱՆ, 24 ԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանն առաջիններից էր, ով փորձել է օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական The Telegraph պարբերականը, անցած ուրբաթ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ-Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել 51-ամյա Մարկ Մուգալյանը:
Նա փորձել էր վնասազերծել ահաբերկչին, ձեռքից խլել հրազենը: Գիտնականի քրոջ փոխանցմամբ` հարձակվելով կալաշնիկովով զինված ահաբեկչի վրա, Մարկ Մուգալյանը ստացել էր թափանցող հրազենային վնասվածք նյարդային հանգույցի վրա, ինչը կարող է խանգարել ձախ ձեռքի ամբողջական աշխատանքին: Մուգալյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչ այժմ գտնվում է բժիշկնեևրի հսկողության տակ
Այնուհետև, երեք ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում էին երկու զինվորականներ և մեկ բրիտանացի գործարար, հաջողվել էր վնասազերծել ահաբեկչին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում