Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օռլանդո Բլումը կհայտնվի «Կարիբյան ծովի ծովահենները» կինոԷպոպեայի հինգերորդ մասում

Օռլանդո Բլումը կհայտնվի «Կարիբյան ծովի ծովահենները» կինոԷպոպեայի հինգերորդ մասում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի դերասան Օռլանդո Բլումը կհայտնվի «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում` ֆրանշիզայի հինգերորդ կինոնկարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Walt Disney Company կինոընկերության ղեկավարությունը:

«Անցած հանգստյան օրերին կայացած համաժողովում The Walt Disney Company-ն անսպասելիորեն հայտարարել Է, որ Օռլանդո Բլումը կհայտնվի «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» կինոնկարում»,-նշել Է KTLA հեռուստաալիքը:-Ժապավենի նկարահանումները վերջերս ավարտվել են Ավստրալիայում, իսկ այժմ այն մոնտաժման փուլում Է»: 

Այն փաստը, որ The Walt Disney Company-ին հաջողվել Է գաղտնի պահել Օռլանդո Բլումի մասնակցությունը ֆրանշիզայի հինգերորդ ֆիլմի նկարահանումներին, վկայում Է դրա ստեղծման բարդ գործընթացի մասին, նշում են Հոլիվուդում:

Դերասանը լայն ճանաչում Է ստացել՝ «Մատանիների տիրակալը» կինոեռերգությունում խաղալով բարի ոգի Լեգոլասի դերը:

Ֆիլմի վրա աշխատում են նորվեգացի ռեժիսորներ Էսպեն Սանդբերգը եւ Հոակիմ Ռոննինգը: «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմն Էկրան կբարձրանա 2017 թվականի հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am