Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Չինաստանում պայթյունից 40-ից ավելի մարդ է զոհվել, տուժել է ևս 400-ը

Չինաստանում պայթյունից 40-ից ավելի մարդ է զոհվել, տուժել է ևս 400-ը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջներին առավոտյան հաջողվել է մարել կրակը Չինաստանի հյուսիսի Տյանցզին նավահանգստային քաղաքի դյուրավառ նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում եւ ձեռնամուխ լինել փլատակների մաքրմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Սինա լրատվական պորտալին, պատահարի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից, քանի որ առկա է նոր պայթյունների վտանգը: Իշխանությունները ձերբակալել են պահեստի գործարկու ընկերության պատասխանատուներին:

Ըստ վերջին տվյալների՝ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 42-ի, եւս շուրջ 400 հոգի վերքեր են ստացել: Այս տվյալները լրագրողներին հայտնել է քաղաքի հիվանդանոցներից մեկի մի աղբյուր:

Ինչպես հաղորդել է The China Daily թերթի էլեկտրոնային տարբերակը, արտակարգ պատահարի վայրում աշխատող տասնյակ հրշեջներ անհայտ կորած են համարվում: Նրանց հետ կապն ընդհատվել է նոր հզոր պայթյունից հետո, եւ այդ ժամանակվանից նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի ալիքը բնակելի շենքերի ապակիները կոտրել է 2 կիլոմետր շառավղով եւ վնասել ավելի քան հազար ավտոմեքենա: Արտակարգ պատահարի վայրից ստացվող  կադրերում երեւում է, որ պայթյունից անմիջապես հետո, որի ուժգնությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, միջադեպի շրջանում սաստիկ հրդեհ է սկսվել: Սինհուա գործակալության հաղորդմամբ՝ դրանից հետո պահեստում տեղի են ունեցել եւս մի քանի պայթյուններ այն պահին, երբ հրշեջները պայքարում էին կրակի դեմ:

Դրանցից ամենաուժեղի հզորությունը համարժեք է 21 տոննա տրոտիլի: Միջադեպի պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Հիվանդանոցներ տեղափոխվող տուժածների թիվը շարունակ ավելանում է: Փրկարարները չեն բացառում, որ պայթյունից վնասված շենքի փլատակների տակ կարող են լինել մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am