Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանն Ադրբեջանում հանդիպեց թշնամիների ծայրահեղ պահանջներին. հոգեւոր առաջնորդի խորհրդական

Իրանն Ադրբեջանում հանդիպեց թշնամիների ծայրահեղ պահանջներին.  հոգեւոր առաջնորդի 
խորհրդական

 ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենիի՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդական եւ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վիլայեթին Թեհրանում անցկացված գիտաժողովում հայտարարել է, որ Իրանն Ադրբեջանում հանդիպել է «թշնամիների ծայրահեղ պահանջներին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Իրանի կիսապաշտոնական «Մեհր» լրատվական գործակալությունը, Երկրորդ միջազգային սահմանադրական հեղափոխության գիտաժողովում ունեցած ելույթում նշելով, որ սիրիացիները չընկան «ԱՄՆ-ի եւ տարածաշրջանում հետադիմական վարչակարգերի» թակարդը, Վիլայեթին ասել է. «Իրանը հատկապես Ադրբեջանում, առերեսվել է թշնամիների անսահման պահանջներին եւ չնայած դրան, այժմ գտնվում է Իսլամական Հանրապետության իմաստուն ղեկավարության գլխավորությամբ զարգացման ճանապարհին»:

Վիլայեթին չի մանրամասնել, թե ինչ թշնամիների է հանդիպել Ադրբեջանում:

Վիլայեթին հավելել է, որ Իրանն անտարբեր չի մնալու տարածաշրջանում այլ երկրների ճակատագրին: Նրա խոսքով` տարածաշրջանի երկրների հետ համերաշխությանը հետեւելուց բացի, ելենելով իր ազգային անվտանգության շահերից, Իրանն «առանց նախապայմանների» պետք է օգնություն ցուցաբերի այդ երկրներին:

Իրանի կրոնական առաջնորդի խորհրդականը Սիրիայում ճգնաժամի համար մեղադրել է ԱՄՆ-ին եւ տարածաշրջանում նրա «խաղալիք» հանդիսացող Քաթարին:

«Իրանն աջակցում է Եմենի, Իրաքի եւ Սիրիայի հասարակություններին», -ասել է Վիլայեթին` ակնարկելով տարածաշրջանում շիաներին արվող Թեհրանի աջակցային քաղաքականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am