Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ջիվան Գասպարյանի մոսկովյան համերգի տոմսերի համար հետաքրքիր մրցույթ է հայտարարվել

Ջիվան Գասպարյանի մոսկովյան համերգի տոմսերի համար հետաքրքիր մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկի վարպետ, լեգենդար Ջիվան Գասպարյանը համերգով հանդես կգա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով kp.ru-ն, համերգը կանցկացվի օգոստոսի 14-ին: Կայքը գրում է, որ 86-ամյա Ջիվան Գասպարյանի տաղանդով հիանում են բոլոր նրանք, ովքեր նրա երաժշտությունը լսելու հնարավորություն են ստանում:

«ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ջիվան Գասպարյանը դեռև դեռահաս տարիքում նվագել է Ստալինի առջև, պարբերաբար ներկայացրել Հայաստանը հեղինակավոր մրցույթներում։ Նրա շնորհիվ ծիրանի ծառի փայտից պատրաստված դուդուկը ճանաչելի է դարձել ամբողջ աշխարհում»,-նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մոսկովյան համերգի ընթացքում «պարոն Ջիվանը», ինչպես նշում է հրատարակությունը,  հանդիսատեսին կներկայացնի նաև Two Siberians նեոդասական գործիքային հայտնի դուետը: Տոմսեր ձեռք բերելու համար անցկացվում է նաև մրցույթ: Անհրաժեշտ է պատասխանել միայն մեկ հարցի՝ «Երաժիշտներից ո՞ւմ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահար»: 

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 12-ին Սոլագ գյուղում: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից` առանց դասավանդուման: 1949թ. ընդունվել է Թ.Ալթունյանի անվան Ազգային երգ ու պարի համույթ: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: 1973թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մոսկվայում անգլիացի երաժիշտներ Բրայն Էնոն և Փիթեր Գաբրիելը, լսելով հայ դուդուկահարի կատարումը, հրավիրել են նրան Լոնդոն: Գասպարյանը, շրջելով աշխարհով մեկ, մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը: 1990թ. նրան շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի աստիճան: Գրել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆլիմեր երաժշտություններ, ինչպիսիք են` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Գլադիատոր», «Ձյուն և մոխիր», «Սիրանա» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է 20 հազար համերգ: Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am