Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հարյուր ութսուն սիրիահայ երեխաներ կհանգստանան Հայաստանի ճամբարներում

Հարյուր ութսուն սիրիահայ երեխաներ կհանգստանան Հայաստանի ճամբարներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր ութսուն սիրիահայ երեխաներ կհանգստանան Հայաստանի ճամբարներում՝ տարբեր բարեգործների տրամադրած միջոցների հաշվին: Այս մասին հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին հայտնեց նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:

«Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված երեխաները շարունակում են մնալ Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում՝ մանավանդ վերջին ամիսներին Սիրիայից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման հարցով: Ամառային ճամբարների կազմակերպման հիմնական նպատակն է  Սիրիայից հայ երեխաների հոգեկան վիճակի վերականգնումը և տեղացի երեխաների հետ շփման արդյունքում Հայաստանում առավել արագ ինտեգրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ նշեց Լևոն Անտոնյանը:

Վարչության պետը ընդգծեց, որ «Գուգարք» մանկական ճամբարում օգոստոսի 15-ից երկու փուլով հայաստանաբնակ երեխաների հետ կհանգստանան սիրիահայ 8-15 տարեկան 80 երեխաներ, իսկ Ծաղկաձորի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում օգոստոսի 20-ից՝ 100 սիրիահայ երեխաներ:

Նա նաև հավելեց, որ միայն այս տարի «Արի տուն» ծրագրի ճամբարին մասնակցել են Սիրիայից 78 պատանի տղաներ և աղջիկներ, իսկ վերջին փուլում ակնկալվում է 40-ից ավելի սիրիահայ երեխաների մասնակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am