Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱՄՆ-ն ընդլայնել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն ընդլայնել են Ռուսաստանից այն աստիճանավորների եւ պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները: Ընդլայնված ցանկ են մտել նաեւ այն մարդիկ, որոնք կապված են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, եւ մի շարք առեւտրային եւ արդյունաբերական ձեռնարկություններ Ռուսաստանում եւ Ղրիմում:

Նոր սեկտորային պատժամիջոցների մասին հաղորդագրությունը եւ անձանց ու կազմակերպությունների ցուցակները հրապարկվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Ցուցակներում հիշատակվում են, մասնավորապես, Ռոման Ռոտենբերգը՝ Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի քաղաքացին, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր, գործարար Բորիս Ռոտենբերգի որդին, Սերգեյ Կուրչենկոն, որը հայտնի Է որպես «Յանուկովիչի ընտանիքի բանկիր», Ուկրաինայի նախկին նախագահի ավագ որդի Ալեքսանդր Յանուկովիչը, ինչպես նաեւ Ուկրաինայի նախկին փոխվարչապետ եւ նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Կլյուեւը եւ Իժեւսկից «Կալաշնիկով» կոնցեռնի բարձրաստիճան աշխատակից Անդրեյ Բյուլյուտինը:     

Առեւտրային եւ արդյունաբերական կազմակերպությունների ցուցակը ներառում Է Իժեւսկի մեխանիկական գործարանը, «Իժմաշ» կոնցեռնը, ինչպես նաեւ Ղրիմում գտնվող՝ Եվպատորիայի, Թեոդոսիայի, Կերչի, Սեւաստոպոլի եւ Յալթայի նավահանգիստները:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ մի ամբողջ շարք նավթարդյունահանող եւ վերամշակող ձեռնարկություններ, հաղորդել Է BBC-ն:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am