Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Համահայկական խաղերի ջահը օրհնվել է Իրանի Սուրբ Թադեի եկեղեցում

Համահայկական խաղերի ջահը օրհնվել է Իրանի Սուրբ Թադեի եկեղեցում

ՍՊԱՀԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցում եռօրյա ուխտագնացության ավարտին հազարավոր ուխտավորների մասնակցությամբ օրհնվել է Հայաստանում օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերի ջահը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք»-ը, ջահի վառվելու եւ օրհնելու արարողությանը մասնակցել են Հայաստանի եւ Իրանի պետական այրեր, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանությունների ներկայացուցիչներ:

Իրանահայերն ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցի՝ ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի: Այս տարվա ուխտագնացությունն իրանահայերը նվիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եռօրյա ուխտագնացության ժամանակ եկեղեցում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» երաժշտական թատերական ներկայացումը: Ուխտագնացության շրջանակում հուլիսի 24-ին մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am