Խճանկար

Գիտնականները մարդու մահվան ժամանակը որոշելու նոր մեթոդ են գտել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները մարդու մահվան ժամանակը որոշելու նոր մեթոդ են գտել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի մի խումբ հետազոտողներ՝ խոզի օրգանիզմի հյուսվածքներով մի շարք փորձեր կատարելուց հետո, սովորել են որոշել մարդու մահվան ստույգ ժամանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես ասում են գիտնականները, նոր տեխնոլոգիան թույլ Է տալիս մահվան վրա հասնելու ժամանակը մինչեւ մեկ ժամ ճշտությամբ որոշել նույնիսկ 10 օր անցնելուց հետո:

Կենդանաբաններն ապացուցել են, որ խոզի հյուսվածքների որոշակի պրոտեիններ ժամանակի ընթացքում քայքայվում են շատ կանխատեսելի կերպով, ինչը թույլ Է տալիս մեծ ճշգրտությամբ որոշել մահվան ժամանակը:

Այս առնչությամբ, հաշվի առնելով խոզի եւ մարդու կառուցվածքի նմանությունը, նույն համալսարանի պաթոլոգոանատոմները վերլուծել են մարդու հյուսվածքի 60 նմուշներ եւ հանգել այն եզրակացության, որ մահացած մարդկանց մկանային սպիտակուցներում դիտվում են համանման գործընթացներ:

Այժմ գիտնականների խումբը մտադիր Է հետազոտության արդյունքները համակարգել ըստ սեռի, ջերմաստիճանի, խոնավության եւ մարմնի զանգվածի ինդեքսի:

Գիտնականները համոզված են, որ տեխնիկայի հղկվելուն պես այն կիրառություն կգտնի քրեագիտության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում