Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Մահացել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ Գագիկ Հովհաննիսյանը


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացել է
«Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջից, Հովհաննիսյանը մահացել է հունիսի 27-ին:  

Գագիկ Հովհաննիսյանը ծնվել է 1947-ին։ 1970-ից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է։ 1972-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանն է: 1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամը: 1998-99 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն։ 1996-ին ճանաչվել է «Շախմատային Օսկար»-ի, ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր: 1971-ից դասավանդում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, դոցենտ էր: 2005-ին ստացել է Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ: 2007-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2010-ին արժանացել է ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Գրիբոյեդովի մեդալի: 2012-ին արժանացել է «ՀՀ վաստակավոր լրագրող» կոչմանը: 2012-ին դարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս: 2012-ին պարգևատրվել է Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով: 51 շախմատային գրքերի հեղինակ է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ