Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Ռոբերտ Նազարյանը չբացառեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի հետո կարող է նվազել 5 դրամով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի բացառում, որ էլեկտրաէներգիայի  թանկացումից մեկ տարի հետո սակագինը կարող է նվազել 5 դրամով: Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին, Ռոբերտ Նազարյանը բացատրեց, թե ինչ խնդիրներ են լուծվելու՝ էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամով թանկացմամբ: Նա ընդգծեց, որ 6.93 դրամից 2.4 դրամը գնալու է էլեկտրաէներգիա արտադրող կայաններին և սպասարկող կազմակերպություններին, 4.24 դրամը՝ բաշխիչ ցանցերին:

«Այդ 4.24 դրամի հատկացման արդյունքում մեկ տարվա ընթացքում սակագնից դուրս են գալու ՀԷՑ-ի կրած վնասները, որը կազմում է 23.4 միլիարդ դրամ: Եվ եթե չլինեն փոխարժեքի տատանումներ, սակավաջրություն, այլ պարտավորություններ, չառաջանան այլ խնդիրներ, մենք կկարողանանք 5 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանը պատգամավորներին կոչ արեց մեկ տարի հետո չկանգնել և հայտարարել, թե ինքը խոստացել է 5 դրամով նվազեցնել սակագինը՝ հավաստիացնելով, որ 5 դրամ նվազումը կլինի, եթե չլինեն իր կողմից նշված գործոնները: «Եթե չլինեն այդ գործոնները, ես իմ ասածի տերն եմ լինելու»,- ասաց նա:

ՀԷՑ-ն էլեկտրաէներգիայի թանկացման հայտում առաջարկել է արժեքը բարձրացնել 17 դրամով, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումասիրել է էլեկտրաէներգիայի թանկացման հայտը և արդյունքում եկել եզրակացության, որ բնակչության համար սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ