Տնտեսություն

Սամվել Կարապետյանի զավակները հայտնվել են Forbes-ի ցանկում

1 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանի զավակները հայտնվել են Forbes-ի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ընկերությունը որոշել է ուսումնասիրել է իր ցանկի առաջին 150 բիզնեսմենների երեխաների աշխատանքային կենսագրությունը՝ պարզելու համար, թե ովքեր են միլիարդատերերի երեխաներն ու ինչով են նրանք զբաղվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Forbes-ի այդ վարկանիշային ցանկի 7-րդ հորիզոնականում են հայտնվել «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի երեխաները՝ Սարգիս եւ Տաթեւիկ Կարապետյանները։

Սամվել Կարապետյանի ավագ որդին 2013թ.-ից սկսած«Տաշիրում» զբաղվում է առեւտրային անշարժ գույքի կառավարումով եւ այժմ նախապատրաստում է գործարկել առեւտրային ժամանցային կենտրոններ։

«Նրանցից ոչ ոք անգամ վերացական չի պատկերացրել, որ ինքը ուրիշ տեղում է աշխատելու։ Ազատ ժամանակ Սարգիսը մարտարվեստով եւ ֆուտբոլով է զբաղվում, հետաքրքրվում է կինոյով եւ երաժշտությամբ: Իմ երեխաները միշտ էլ իմացել են, որ մտնելու են ընտանեկան բիզնես եւ ցանկացել են դա»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Բիզնեսմենի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը, ղեկավարում է հոլդինգի ժամանցային եւ մեդիա-բիզնեսները, մասնավորապես «Սինեմա Սթար» կինոթատրոնների դաշնային ցանցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում