Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սերժ Սարգսյանն ընդգծել է Ադրբեջանի անպատասխանատու քայլերն համարժեք գնահատականի արժանացնելու կարևորությունը

Սերժ Սարգսյանն ընդգծել է Ադրբեջանի անպատասխանատու քայլերն համարժեք 
գնահատականի արժանացնելու կարևորությունը

ՌԻԳԱ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության ապահովման մասին՝ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի  հակամարտությանը: «Այն շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների եւ հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նշել է Սերժ Սարգսյանը: 

ՀՀ նախագահը կոչ է արել տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին եւ դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am