Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ասադակահ» կենտրոնը պայքարելու է Իտալիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար

«Ասադակահ» կենտրոնը պայքարելու է Իտալիայում Հայոց ցեղասպանության 
ժխտումը քրեականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Իտալա-արաբական «Ասադակահ» կենտրոնը  տքնաջան աշխատելու է իտալիական կառավարության, ինստիտուտների և հասարակության հետ` հասնելու Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանն այդ երկրում: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում այս մասին հայտնեց «Ասադակահ» կենտրոնի Հռոմի մասնաճյուղի նախագահ Ջուզեպե Տրոտան: «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամոթալի է, որ շատ երկրներ մինչ այսօր չեն ճանաչել այս ցեղասպանությունը: Պետք է նշել, որ Իտալիան ևս դեռ հստակ դիրքորոշում չունի այս հարցում: Սակայն ամեն մի իտալացի գիտի այդ մասին և ջերմորեն է վերաբերում հայ ժողովրդին: Թերևս Կաթոլիկ պապն արտահայտում է իտալացի ժողովրդի դիրքորոշումը, բայց ոչ կառավարությունը»,- ասաց իտալա-արաբական կենտրոնի Հռոմի մասնաճյուղի նախագահը:

Այս մասնաճյուղն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ ապահովում է կապեր կառավարության և կենտրոնի միջև: Կենտրոնը վերջին տարիներին մեծ աշխատաք է տարել Իտալիայում Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Ջուզեպե Տրոտայի հավաստմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո էլ իրենք շարունակելու են աշխատանքներն այդ ուղղությամբ` համագործակցելով ինչպես Իտալիայի հայ, այնպես էլ հրեա համայնքի հետ, քանի որ այս երկու ժողովուրդները պետք է միասնական լինեն այս հարցի շուրջ:

Նաև «Ասադակահ» կենտրոնի աջակցության շնորհիվ լույս է տեսել իտալացի լրագրող Ֆրանկա Ջիանսոլդատիի «Երթ առանց վերադարձի. Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որի առաջաբանը գրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սա առաջին դեպքն է պատմության մեջ: Բացառիկ հնարավորությամբ Վատիկանը բացել է իր արխիվները իտալացի լրագրողի համար` թույլ տալով օգտվել իր գաղտնի փաստաթղթերից: Գիրքը տպագրել է իտալական հայտնի Սալերնո հրատակչատունը 2015 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am