Տնտեսություն

Երվանդ Զախարյանը խոստացավ նյութեր լինելու պարագայում ընթացք տալ ՀԷՑ-ի դեմ հայցին

3 րոպեի ընթերցում

Երվանդ Զախարյանը խոստացավ նյութեր լինելու պարագայում ընթացք տալ ՀԷՑ-ի դեմ հայցին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պատրաստ է ընթացք տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ հայց ներկայացնելուն, եթե լինեն չարաշահումների վերաբերյալ նյութեր, գողություն իրականացրած մարդկանց անուններ: Այս մասին հայտնեց նախարար Երվանդ Զախարյանն՝ Ազգային ժողովի ամբիոնից պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Այսօր, իրոք, բավական դժգոհոթյուններ կան «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում տիրող ֆինանսական դժվարությունների հետ կապված: Մամուլում կա տեղեկատվություն, իբր ուսումնասիրություններ, որ այնտեղ կան մեծ խախտումներ` կապված տարածքների, գույքի վարձակալությունների հետ: Պետք է նշեմ, որ Էնեգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այդ տեղեկատվությանը չի տիրապետում և օրենքով որևէ լիազորություն չունի իրականացնել ֆինանսական ուսումնասիրություններ այն համակարգում, որը չի գտնվում նախարարության իրավասության ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Տիգրան Ուրիխանյանն իր ու իր գործընկերների անունից հավաստիացրեց, որ կտրամադրեն համապատասխան նյութեր, անձանց անուններ` հորդորելով նախարարությանը լինել ակտիվ ու դիմել ՀՀ դատախազություն: «Այսօր նախարարությունը նման նյութերի, փաստերի չի տիրապետում՝ պատկան մարմիններին հանձնելու համար: Եթե դուք օգնեք այդ հարցում, ներկայացնեք այդ տեղեկատվությունը և այն մարդկանց անունները, որ ասում եք, մենք պատրաստ ենք ընթացք տալ»,- արձագանքեց Երվանդ Զախարյանը:

Նա հայտնեց, որ ոլորտում կորուստների պատճառները պարզելու նպատակով նախարարության կողմից գործել է համապատասխան հանձնաժողով, որը հինգ ամիս ուսումնասիրություն է իրականացրել ողջ էներգետիկայի համակարգում: «Հանձնաժողովը պարզել է բոլոր պատճառները, որոնք բերել են այդ կորուստներին: Պատրաստվել է միջոցառումների ցանկ` ծրագիր, որը ներկայացվել է «Էլեկտրական ցանցեր», ՀՀ կառավարություն, որ հետագա տարիներին իրականացվեն միջոցառումները: Մեր հաշվարկներով` մոտակա երկու տարիներին կորուստները կնվազեն մեկ-երկու տոկոսով, որը կբերի ֆինանսական միջոցների հոսքի զգալիկայունության ու կկրճատի կառուպցիոն ռիսկերը»,- ավելացրեց Երվանդ Զախարյանը` կոչ անելով հետևողական լինել նշյալ ծրագրի իրականացման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում