Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ հանձնաժողովը դրական է գնահատում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների ՀՅԴ-ի նախագիծը

ԱԺ հանձնաժողովը դրական է գնահատում «Հանրաքվեի մասին» օրենքում 
փոփոխությունների  ՀՅԴ-ի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական է վերաբերում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՅԴ խմբակցությունը: Այս մասին «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում նշեց հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն իսկապես կա, և դա առաջացել է այն բանից հետո, երբ մենք 2012թ. քվեարկեցինք և ընդունեցինք նոր Ընտրական օրենսգիրք: Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի մենք «Հանրաքվեի մասին» օրենքը համապատասխանեցնենք ընտրական օրենսգրքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց Հովհաննես Սահակյանը:

Նա պատգամավորներին կոչ արեց առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հնարավոր կլինի նաև համատեղ ուժերով քննարկել և նոր գաղափարներ ներդնել, որոնք կարող են նախագիծն ավելի լավը դարձնել:

Պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները շատ կարևոր նշանակություն ունեն. օրենքի նախագծի ընդունման դեպքում կկարգավորվեն օրենքում առկա բացերն ու կապահովեն դրա համապատասխանությունը ընտրական օրենսգրքին, նպաստավոր պայմաններ կստեղծվեն կողմ և դեմ արտահայտվողների, ինչպես նաև դիտորդների համար հավասար պայմաններ ապահովելու առումով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am