Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Լիտվան կիսում է հայերի վիշտը. Լինաս Լինկյավիչուս

Լիտվան կիսում է հայերի վիշտը. Լինաս Լինկյավիչուս

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան կիսում է հայ ժողովրդի վիշտը` կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: «Մենք կիսում ենք հայերի ողբերգությունը, որն առաջացավ 1915թ. սարսափելի իրադարձությունների հետեւանքով։ Աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման ողբերգություններ այլևս երբեք տեղի չունենան»,- գրել է Լիտվայի ԱԳ նախարարը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկու միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեցին 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am