Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուանդայի ցեղասպանությունը վերապրողը Երեւան է եկել որպես ցավի քույր

Ռուանդայի ցեղասպանությունը վերապրողը Երեւան է եկել որպես ցավի քույր

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսունյոթամյա էսթեր Մուջավայոն Երեւան է եկել ոչ միայն հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության ցավը կիսելու, այլեւ հայ ժողովրդի հետ միասին ապացուցելու, որ ինչպես հայերն, այնպես էլ Ռուանդայում ցեղասպանության ենթարկված ցեղախմբերը վերապրել են ու նրանց չեն կարողացել սպանել:

«Ես եկել եմ այստեղ որպես ցավի քույր: Ես այստեղ եմ որպես Ռուանդայի ցեղասպանության վերապրող: Արդեն քսանմեկ տարի է՝ ես ապրում եմ այդ ցավով: Իմ բախտը բերեց եւ ես ապրեցի: Նրանք սպանեցին իմ ամուսնուն, հորս, քրոջս, ամուսնուս բարեկամներին: Նրանք սպանվեցին, իսկ ես ողջ մնացի, որ իմ մեջ կրեմ այդ ցավը ու ապրեմ այդ հիշողության մեջ»,- «Արմենպես»-ի փոխանցմամբ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ նշեց նա:

Մուջավայոյի ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր. վերհիշելով անցյալի սարսափը նա սրբում էր աչքերն ու անընդհատ կրկնում. «Մենք վերապրեցին, մենք պետք է ապրենք հանուն սպավածների»:

«Ձեզ հետ հիշատակելով ձեր ցավը, ես նաեւ ձեր քույրն եմ, որ փրկվել է, վերապրել»,- նշեց է նա՝ հավելելով, որ հայ ժողովրդին նա նմանեցնում է ծառի, որը չի չորացել, եւ փոքրիկ ճյուղը կյանք է պարգեւել հսկայական ծառին:

«Այդ ծառի ճյուղերն աճում են, ծառը չի մահացել, հայ ժողովուրդը վերածնվել է, այժմ վերածնվում է նաեւ թութսիների ցեղը»,- ընդգծեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած էսթեր Մուջավայոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am