Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գարիկ Մարտիրոսյանն ապրիլի 24-ին Երևանում կլինի Comedy club-ի ստեղծագործական խմբի հետ

Գարիկ Մարտիրոսյանն ապրիլի 24-ին Երևանում կլինի Comedy club-ի 
ստեղծագործական խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club  ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն ապրիլի 24-ին գործընկերների հետ կլինի  Երևանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառուներին: Այդ մասին Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել է «ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում:

«Այս տարի ես Երևան կգամ  Comedy Club-ի բոլոր մասնակիցների հետ: Գալու են ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլև` սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու նաև ТНТ  հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իգոր Միշինը, ինչի համար ես ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել»,-ասել է Մարտիրոսյանը:

Նա նաև հայտնել է, որ ապրիլի 24-ին ТНТ հեռուստաընկերության եթերում Comedy club-ի հերթական հաղորդումը չի հեռարձակվի, այլ դրա փոխարեն եթեր կգնա 10 րոպեանոց ֆիլմ, որում հեռուստաալիքի բոլոր աստղերը, ովքեր նկարահանումներին մասնակցելու հնարավորություն են ունեցել, իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Գարիկ Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ ֆիլմի ցուցադրումը կլինի ոչ միայն հիշատակի, այլ նաև տեղեկատվական ակցիա ТНТ հեռուստաընկերությունը դիտողների համար, ովքեր ոչինչ չգիտեն Օսմանյան Թուրքիայիում հայերի Ցեղասպանության մասին:

Գարիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները պետք է լայնորեն լուսաբանվեն տեղեկատվական դաշտում` առաջին հերթին երիտասարդության, այն մարդկանց համար, ովքեր պատկերացում չունեն այդ մեծ ողբերգության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am