Պաշտոնական

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են ԵԱՏՄ-ին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են ԵԱՏՄ-ին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի աշխատանքներին անձամբ մասնակցելու համար: Նա իր գոհունակությունն է հայտնել նաեւ խորհրդարանական երկկողմ համագործակցության զարգացման առնչությամբ եւ վստահեցրել, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն ստեղծվել է հատուկ փորձագիտական խումբ, որը զբաղվելու է ԵՏՄ անդամակցության հետ կապված օրենսդրության համապատասխանեցման եւ դրան առնչվող տեղեկությունների վերլուծության հարցերով:

Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսությանը, միասնական շուկայում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության արդյունավետությանն ու համատեղ բազմաթիվ ծրագրերին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում