Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդարանում մեկնարկած՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք այստեղ ենք, որ կոչ անենք Թուրքիայի կառավարությունը ճանաչել Ցեղասպանությունը: Սա դժվար քայլ է, ինչպես գերմանացիների համար դժվար էր ընդունել այն, ինչ տեղի էր ունեցել հրեաների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Կարևոր է, որ ազգերն ընդունեն այն, ինչ արել իրենց նախնիները: Եվ ես գտնում եմ, որ պարոն Էրդողանը կհամաձայնի սրա հետ: Սա պաշտոնական և կոլեկտիվ հիշողության հարց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵԽ ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լինի ազգային առաջնորդների քննարկվելիք հարցը և ոչ թե գիտնականների:

Լատվիայից պատգամավոր Զանդա Կալինինա Լուկաշևիչան իր հերթին հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները և խրախոսել հետագայում էլ օժանդակել այս առաքելությանը: ««Եվրանեսթ»-ի այս տարի ընդունած բանաձևը, որը նույնպես անդրադառնում է այս թեմային, այն տեսլականն է ընդգրկում, որ ժողովուրդների ապագա հաշտեցման համար հող նախապատրաստելն առանցքային կարևորություն ունի: Հայաստանն այս իրադարձություններին վերաբերում է որպես ցեղասպանության: ԵՄ անդամ որոշ երկրներ նույնպես պաշտոնապես ճանաչել են այն և այդ մասին օրենքներ ընդգրկել իրենց ազգային օրենսդրությունում: Այնուամենայնիվ, դեռևս ընդհանուր համաձայնություն չկա 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների սահմանման հարցում»,- նշել է Լուկաշևիչան՝ ընդգծելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների վրա, և երկու կողմերի հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորել այս խնդիրը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս բանաձևի ընդունման կարևորությունն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը: Իսկ թուրքական «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում ԵԽ փոխնախագահ Անտոնիո Տայանին, անդրադառնալով ապրիլի 15-ին կայանլիք քննարկմանը, նշել էր. «Ոչ ոք որևէ օգուտ չունի Հայոց ցեղասպանությունը ժխտելուց»: Նրա խոսքով` քննարկման դրված բանաձևն աշխարհին ուղղված ուղերձ է, որ «այլևս ցեղասպանություններ չլինեն»:

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, թե Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում:

Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ է անում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճանաչի 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, նաև՝ որ երկխոսություն հաստատվի Թուրքիայի և հայերի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am