Տնտեսություն

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պետական պարտատոմսեր

1 րոպեի ընթերցում

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենիշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 616 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 052 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 564 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 540 մլն 542 հազար 309 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3497 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3813 տոկոս:Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում