Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Անն Բրասյորը կարևորում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Անն Բրասյորը կարևորում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները՝ գալիք սերունդներին նման դաժանությունների մասին նախազգուշացնելու և հետագայում նման դեպքերը կանխելու առումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Անն Բրասյորը հիշեցրեց, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն դրա հիմքերը ամուր չէին,  իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվել են կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, որոնց  նպատակը նման հանցագործությունները կանխելն է։ «Ցավոք, մեզ չհաջողվեց կանխել մյուս լուրջ հակամարտությունները, սակայն անցյալից պետք է դասեր քաղել։ Մենք կարող ենք ընդհանուր ապագա կառուցել։ Որպես այսօրվա քաղաքական գործիչներ՝ մեր պարտքն է կանխել նոր հակամարտությունները։ Առաջին հերթին դա նշանակում է հիշել անցյալը։ Մենք գալիք սերունդների առջև պարտավորություն ունենք՝ նախազգուշացնել նմանատիպ դաժանությունների մասին»,- ասաց ԵԽԽՎ նախագահը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am