Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարյուր մետր երկարությամբ հայոց եռագույնը ծածանվեց Բունդեսթագի հարևանությամբ

Հարյուր մետր երկարությամբ հայոց եռագույնը ծածանվեց Բունդեսթագի 
հարևանությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100- մետրանոց հայոց եռագույնը ապրիլի 3-ին ծածանվեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի (Ազգային ժողովի) շենքի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախաձեռնության կազմակերիչ «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամից, շենքի մոտ հիմնադրամի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին են միացել գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, որից հետո Շպրե գետի ափին մեկնարկել է ֆլեշմոբ-ակցիա: Գերմանաբնակ հայերը Բունդեսթագի դիմաց ծածանել են Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100 մետր երկարությամբ Եռագույնը,  և 100 վայրկյան լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 

Այնուհետև ակցիայի մասնակիցները եռագույններ են ծածանել այնտեղ, ուր 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից, «Նեմեսիս» գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան: 

Ապրիլի 2-ին` հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում նույնպես տեղի էր ունեցել ֆլեշմոբ-ակցիա: Ակցիաների նպատակն է սփյուռքի հայ համայնքներին համախմբել և Ցեղասպանությունը չճանչած երկրներում հայերի ձայնը լսելի դարձնելու միջոցով ճանաչում և դատապարտում պահանջել:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի պատրաստած 100 մետրանոց Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելուց հետո` ապրիլին կգանեցվի Արարատի գագաթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am