Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը Թիան Էրլունի հետ քննարկել է ԲՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի համատեղ ծրագրերը

Նաիրա Զոհրաբյանը Թիան Էրլունի  հետ քննարկել է ԲՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի 
համատեղ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում  ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԲՀԿ մամուլի ծառայությունից, կուսակցության նախագահը Չինաստանի դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներն ու ԲՀԿ-ի առաջիկա անելիքները։

Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը շարունակելու է հետեւողական լինել երկրի առջեւ ծառացած համակարգային խնդիրների լուծման գործում։ Համաձայն  «Բարգավաճ Հայաստանի» եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջեւ կնքված համագործակցության հուշագրի` Նաիրա Զոհրաբյանն ու դեսպան Թիան Էրլուն քննարկել են երկու կուսակցությունների միջեւ առաջիկայում իրականացվելիք մի քանի ծրագրեր. մասնավորապես՝ տնտեսական ոլորտում սկսված համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ երիտասարդական եւ կանանց կառույցների փոխայցերի հարցերը։

Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շեշտել է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը  պատրաստակամ է շարունակել ու խորացնել արդյունավետ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am