Տնտեսություն

Դոլարի փոխարժեքը նվազել է ևս 42 լումայով

1 րոպեի ընթերցում

Դոլարի փոխարժեքը նվազել է ևս 42 լումայով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով` կազմելով 471.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 511.07դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով` կազմելով8.14 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.09դրամով և կազմել699.13 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 30-ին կազմել է 18 հազար 115.32 դրամ, արծաթի գինը՝ 259.67 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 240.42 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում