Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քեսաբահայերին մտահոգում է Թուրքիայի կողմից ԻՊ-ի միջոցով Քեսաբի դեմ հնարավոր քայլերը

Քեսաբահայերին մտահոգում է Թուրքիայի կողմից ԻՊ-ի միջոցով Քեսաբի դեմ 
հնարավոր քայլերը

 ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայերը մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է դրդել «Իսլամական պետությանը» քայլեր ձեռնարկել Քեսաբի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ  Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ իրենց միակ մտավախությունը դրա հետ է կապված, սակայն դեռևս որևէ անհանգստացնող դեպք չի գրանցվել:

«Թուրքիան կարող է նման առիթ տալ ԻՊ-ին, ինչպես դա արել էր նախորդ տարի «Ջաբհա ան Նուսրա»-ի պարագայում, որը հարձակվել էր Քեսաբի վրա»,- նշեց Մանճիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Քեսաբում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կյանքը գնալով ավելի բնականոն է դառնում: Մանճիկյանի խոսքով` համացանցը սկսել է աշխատել գյուղաքաղաքում, գյուղատնտեսւոթյամբ զբաղվողներն սկսել են իրենց աշխատանքները:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել: 
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am