Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ Նախագահի մասնակցությամբ Օպերայում կայացավ Անդրանիկ Օզանյանի 150- ամյակին նվիրված համերգ

 ՀՀ Նախագահի մասնակցությամբ Օպերայում կայացավ  Անդրանիկ Օզանյանի 150-
ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ Օզանյանի150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվեց երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախաձեռնած համերգին ներկա էր նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի փոխանցմամբ, Անդրանիկ Օզանյանն իր մարտական մկրտությունն ունեցել է Սասունում եւ Տարոնում, եւ այդ շրջանի բնակիչները ավանդաբար նրան ընկալում են իբրեւ մեծություն, հավերժության եւ հերոսականության խորհրդանիշ:  

«Տասնամյակներ շարունակ սասունցիների եւ տարոնցիների համար փետրվարի 25-ը տոն է»,- ասաց Կամո Արեյանը` հավելելով, որ Անդրանիկ Զորավարի հոբելյանը համաժողովրդական միջոցառում է:

« Նա անսպառ կենսագրություն ունի` թե' որպես մարդ, թե' որպես գործիչ, թե' որպես հայ: Նրա կենսագրությունից դասեր ենք առնում: Անշուշտ, պատմաբանները պետք է քննության առնեն նրա կենսագրությունը, սակայն կա ամենակարեւորը` ժողովուրդը պաշտում է նրան»,- շաշտեց Արեյանը` նշելով, որ միայն մեկ օրով տոնակատարությունները չեն սահամանափակվի: Արեյանի փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու են Անդրանիկին նվիրված միջոցառումներ:

Օպերայում կայացավ Անդրանիկ Օզանյանի 150- ամյակին նվիրված համերգ: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am